կարևոր
607 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-24 11:23

Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչի Գյուտի տոնը

Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչի Գյուտի տոնը

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչի Գյուտի տոնը։

Հայ Առաքելական եկեղեցին ունի խաչին նվիրված չորս տոն՝ Խաչի երևում, Խաչվերաց, Վարագա Խաչ և Խաչի Գյուտ:

Այս չորս տոներից երեքը նշում են նաև քրիստոնեական մյուս եկեղեցիները, բացի Վարագա Սուրբ Խաչի տոնից, որը հատուկ է միայն Հայ Եկեղեցուն:

327 թվականին բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը` Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ:

Հուդա անունով մի հրեա օգնում է կայսրուհուն գտնել Քրիստոսի խաչվելու վայրը` Գողգոթան, որտեղ որոնումների արդյունքում հայտնաբերվում են Հիսուսի և նրան խաչակից երկու ավազակների խաչերը: Սակայն խաչերի նույնանման լինելը դժվարություն էր առաջացնում հասկանալու համար, թե որն է Քրիստոսի Խաչափայտը:

Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով դնում են դրանց վրա, որոնցից մեկի վրա պատանին հարություն է առնում, և այդպես ճանաչվում է տերունական խաչը:

Այդ հրաշքից հրեա Հուդան քրիստոնեություն է ընդունում և հետո դառնում է Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը:

Խաչափայտի գյուտից հետո Հեղինեն բարեզարդում է Երուսաղեմի սրբազան վայրերը, իսկ Գողգոթայում կառուցում Ս. Հարություն եկեղեցին, որտեղ հետագայում զետեղվում է Տիրոջ խաչափայտը: