կարևոր
451 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-24 10:47

Այսօր հոկտեմբերի 24-ն է. 1929 թ.-ի այս օրը ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Սոս Սարգսյանը

Այսօր հոկտեմբերի 24-ն է. 1929 թ.-ի այս օրը ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Սոս Սարգսյանը

Հոկտեմբերի 24-ը տարվա 297-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 68 օր։

  • 1725 թ - մահացել է Ալեսանդրո Սկարլատին, իտալացի երգահան, բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ (ծն. 1660 թ.):
  • 1813 թ. - ստորագրվեց Գյուլիստանի պայմանագիրը Ռուսաստանի և Պարսկաստանի միջև:
  • 1854 թ. - ծնվել է Արթյուր Ռեմբոն, ֆրանսիացի բանաստեղծ, ֆրանսիական սիմվոլիզմի ներկայացուցիչ։ (մահ. 1891 թ.):
  • 1888 թ. - ծնվել է Լեռ Կամսարը, հայ գրող, երգիծաբան (մահ. 1965 թ.):
  • 1914 թ. - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Կովկասյան արշավանքը:
  • 1929 թ. - ծնվել է Սոս Սարգսյանը, թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասան (մահ. 2013 թ.):
  • 1929 թ. - «սև հինգշաբթի»-ից հետո սկսվեց Մեծ Ճգնաժամը:
  • 1993 թ. - Արցախյան ազատամարտի ժամանակ ղարաբաղյան զինված կազմավորումները մի քանի ուղղություններով հակահարձակում սկսեցին և Ադրբեջանից մեկուսացրեցին Զանգելանը և Ջաբրայիլի ու Կուբաթլուի դեռևս չվնասազերծված ռազմական հենակետերը:
  • 1987 թ. - Ազգային ինքնորոշում միավորում կազմակերպությունը ընդհատակյա պայմաններում սկսեց «Անկախություն» թերթի տպագրությունը:
  • 2008 թ. - հիմնադրվեց Համահայկական էլեկտրոնային գրադարանը: