կարևոր
526 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-23 22:53

Ֆուտբոլային ակումբը բաց է 6-16 տարեկան բոլոր երեխաների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճկուն փոխանցումներ, հստակ ու ոչ այնքան դիպուկ հարավածներ եւ իհարկե՝ գոլ: Հենց այս բանաձեւին հետեւելով 6-16 տարեկան երեխաներն ու պատանիները ներգրավվել են «Play it Forward» սիրողական ֆուտբոլային ակումբ:

Խաղացող երեխաների մի մասը Շիրակի մարզից է, մյուսները՝ Երեւանից: Պարապմունքների հաճախում են ինչպես տղաներն, այդպես էլ աղջիկները:

UEFA-ի կողմից որոկավորում ստացած մարզիչներն էլ ոչ միայն մարզում, այլեւ զարգացնում են այնպիսի հմտություններ՝ ինչպիսիք են առաջնորդությունը, հավասարությունն ու թիմային խաղը: Երեւանում ֆուտբոլ խաղացող մեկ երեխան հավասար է  մարզում ֆուտբոլ խաղացող մեկ երեխայի. սա հստակ բանաձեւ է, որի հիմքում հավասարությունն է:

Երեւանում այս ֆուտբոլային ակումբ հաճախող երեխաների վճարած վարձերի օգնությամբ մարզաբնակ երեխաներն իրենց տարածաշրջանում ֆուտբոլի են հաճախում անվճար: Այժմ Հայաստանի 8 մարզում գործում են 80 ակումբ, որոնցում ներգրավված են ոչ միայն մոտ 1000 մարզաբնակ, այլեւ 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանված ընտանիքների երեխաներ: Ֆուտբոլով զբաղվելու համար ակումբը սեռական խտրականություն չի դնում:
Ակումբը բաց է 6-16 տարեկան բոլոր երեխաների համար՝ անկախ սեռից, ֆիզիկական կարողություններից եւ կազմվածքից:

Մանրամասները՝ Ալիսա Մելքոմյանի տեսանյութում։