կարևոր
1312 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-23 21:15

Թուրքիան 10 դեսպանի «պերսոնա նոն գրատա» կհայտարարի

Թուրքիան 10 դեսպանի «պերսոնա նոն գրատա» կհայտարարի

Անկարայում Կանադայի դեսպանը, ի լրումն արևմտյան 9 այլ դեսպանի, որպես պերսոնա-նոն-գրատա կհայտարարվեն: Էրդողանը սրանով ազդարարել է արևմտյան դիվանագետներին արտաքսելու իր հստակ մտադրության մասին՝ որպես պատասխան կամայականորեն կալանավորված իրավապաշտպան Օսման Քավալային ազատ արձակելու նրանց համատեղ կոչին։ Թուրքիան երբեք իրական դաշնակից չի եղել և չի լինի. Ժամանակն է դրան վերաբերվել որպես այդպիսին։ Հայտնում է ՀՅԴ Հայ Դատի Կանադայի հանձնախումբը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ 10 երկրի դեսպան, որոնք դիմել են թուրք ակտիվիստ Օսման Քավալային ազատ արձակելու խնդրանքով, կհայտարարվեն «պերսոնա նոն գրատա»: Դիվանագիտական ​​տերմինով, սա արտաքսման առաջին քայն է։

Էրդողանը չի պարզաբանել, թե արդյոք իր հրամանը նշանակում է, որ դիվանագետներին, որոնց նա մեղադրել է «անպարկեշտության» մեջ, կհրամայվի լքել երկիրը։ 

«Ես մեր արտաքին գործերի նախարարին անհրաժեշտ հրամանն եմ տվել և ասել, թե ինչ պետք է արվի. այս 10 դեսպանը պետք է անմիջապես պերսոնա նոն գրատա հայտարարվեն»,- ասել է Էրդողանը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Էսքիշեհիր քաղաքում ունեցած ելույթում: .«Նրանք կճանաչեն և կհասկանան Թուրքիան: Եթե չճանաչեն և չհասկանան, այդ օրը նրանք կհեռանան», - ասել է  նա՝ բղավելով:

Թուրքիայի ԱԳՆ -ն երեքշաբթի կանչել էր դեսպաններին ՝ իր կարծիքով «անպատասխանատու» հայտարարության համար: 

Հոկտեմբերի 18-ին Անկարայում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Կանադայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի դեսպանները հրապարակել էին համատեղ հայտարարություն, որը կոչ էր անում շուտափույթ լուծում տալ բանտարկված քաղաքացիական հասարակության առաջնորդի գործին:

Սրան նախորդել էր ՄԻԵԴ-ի որոշումը, որով հաստատվել էր, որ խախտվել են Կավալայի իրավունքները և որ Կավալայի ձերբակալությունը հիմնված է եղել քաղաքական դրդապատճառներով՝ առանց մեղադրանքները հիմնավորող որևէ ողջամիտ ապացույցի: Եվրադատարանը պահանջել էր անհապաղ ազատ արձակել նրան: 

Սեպտեմբերի 17-ին Եվրախորհուրդը Թուրքիային վերջնական նախազգուշացում է տվել՝ ազատ արձակել 64-ամյա գործչին։ Նախազգուշացվել է, որ Անկարայի դեմ իրավախախտումների վերաբերյալ դատավարությունները կսկսվեն նոյեմբերի վերջին, եթե մինչ այդ Կավալան ազատ չարձակվի։