կարևոր
820 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-23 22:07

ԵԱ. Հենրիկ Սահակյանը նվաճեց ոսկե մեդալ

ԵԱ. Հենրիկ Սահակյանը նվաճեց ոսկե մեդալ

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող  բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց Հայաստանի թիմի անդամ Հենրիկ Սահակյանը։

Օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող բռնցքամարտիկը 51 կգ քաշային կարգի եզրափակչում առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Ռուսլան Պիրովի նկատմամբ:

Կանանց 60 կգ քաշային կարգում էլիդա Քոչարյանը Հայաստանի համար նվաճեց արծաթե մեդալ՝ եզրափակչում պարտվելով ռուսաստանցի մրցակցին։

Հարություն Նազարյանի սանը Եվրոպայի նախորդ առաջնությունում  նվաճել էր բրոնզե մեդալ։