կարևոր
1885 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-23 20:55

«Մտքերի հայկական գագաթնաժողովը» Հայաստանում է համախմբել փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիլիջանում այսօր մեկներկել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը, որն այս տարի կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը: Նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող այս գագաթնաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած քաղաքական եւ տնտեսական, գիտական եւ տեխնոլոգիական շրջանակների, փորձագիտական եւ վերլուծական հանրույթի հայտնի ներկայացուցիչներ:

Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահը խոստովանում է, որ Եվրոպան այդքան էլ չի հաջողում արտաքին քաղաքականության մեջ: Թեեւ կանխատեսում է, որ Հայաստանը Եվրոպայի հետ ավելի կայուն հարաբերություններ է հաստատելու, բայց միեւնույն ժամանակ մեր երկրին խորհուրդ է տալիս հավասարակշռված դիրքավորվել բազմաբեւեռ աշխարհում:

Մտքերի հայկական երկրորդ գագաթաժողովից մինչեւ երրորդն էլ աշխարհը հասցրել է կտրուկ փոխվել. նկատեց նախագահը: Աշխարհին պատուհասեց համավարակը որպես ողբերգություն, իսկ Հայաստանի համար տարին կրկնակի ողբերգական էր:

Երբ COVID-ն իր հետ բերեց համաշխարհային ողբերգություն, մեր հարեւաններն իրենց չդրսեւորեցին Քիփլինգի հերոսների նման, ինչի հետեւանքով էլ մենք պատերազմ ունեցանք: Մենք մեր հայրենակիցներին կորցրեցինք ոչ միայն համավարակի ռազմաճակատում, այլ նաեւ իրական պատերազմում, կորցրինք հատկապես մեր երիտասարդներին:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։