կարևոր
1588 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-23 20:08

Մենք ունենք մեկ նպատակ՝ Հայաստանը փրկել այս իշխանություններից․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկաման ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ընդգծել է, որ  քննարկումը Հայաստանը եւ Արցախը փրկելու մի  նոր գործընթացի սկիզբ է եւ նշել՝ պայքարի բուն առարկան Արցախն ու Հայաստանը փրկելն է թրքացումից:

Նա նաեւ հաստատել է, որ այո՛, գտնում են, որ Հայաստանում պետք է ձեւավորվի ազգային դիմադրություն՝ կանխելու համար Հայաստանի թուրքացումը այս իշխանությունների կողմից:

«Ձեւավորվելու է աշխատանքային խումբ եւ հանդես ենք գալու հռչակագրով եւ լուծման ճանապարհներով: Խնդիր ունենք բացահայտ ցույց տալու մարդկանց, թե ինչ է լինելու եւ, որ այս իշխանությունները խաբում են նրանց:

Պետք է ձեւակերպվի ազգային դիմադրություն եւ ՀՀ գործող իշխանությունները պետք է հասկանան, եթե լինեն նոր հանձնումներ նրանք դա չեն մարսելու»:

Մանրամասները՝ Թերեզա Հովհաննիսյանի տեսանյութում։