20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Սահմանադրությամբ ամրագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Երեք տարի այս իշխանությունները նույնիսկ ամենահասարակ հարցերում հղում են տալիս այդ դրույթին, առանց ընկալելու դրա իմաստը։ Միաժամանակ պետական և ազգային կենսական հարցեր լուծելիս մոռանում են այդ դրույթն՝ առհասարակ։ 2020 թվականի, հոկտեմեբերի 19-ին մոռացել էին այդ դրույթը, 2020 թվականի նոյեմեբերի 9-ին ավելի հստակ մոռացել էին այդ դրույթը։
Այս պահին ԱԳՆ-ն հաստատում է, որ «Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են» ու այդ ամենն արվում է մոռանալով հիշատակված դրույթը ու կրկին ժողովրդից թաքուն։
Իշխանությունները, ցանկանան, թե՝ ոչ, պետք է գիտակցեն, որ Սահմանադրությունը գերակայում է ցանկացած ըստ իրենց ընկալման «մանդատներից»։