Երեւան-Գյումրի ավտոճանապարհի վթարի հետևանքով տուժած եւս մեկ կին, այսօր, հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնել է «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը։
Նա հայտնել է, որ մահացածը 35 տարեկան էր, ուներ բազմաթիվ կոտրվածքներ ողնաշարի և կոնքի հատվածներում, կողերի կոտրվածքներ, գանգուղեղի տրավմա, թոքերի սալջարդ:
Այս պահին բժշկական կենտրոնում այդ վթարից տուժած 8 քաղաքացի է բուժում ստանում: Տուժածներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը ծանր է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերել ճանապարհի երթեւեկելի գոտուց աջ եւ կողաշրջվել։ Վարորդը տեղում մահացել է։ Այդ վթարի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի, 17-ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։