կարևոր
2071 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-23 17:42

Նոյեմբերի 9-ին եւ 10-ին նախատեսվում է հանրահավաք. Իշխան Սաղաթելյան

Նոյեմբերի 9-ին եւ 10-ին նախատեսվում է հանրահավաք. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը վերահաստատել է, որ նոյեմբերի 9-ին եւ 10-ին նախատեսվում է հանրահավաք:

Մինչ այդ, Երեւանի քաղաքապետարանին իրազեկման դիմում էր ներկայացվել՝ նոյեմբերի 9-ին եւ 10-ին Երեւանում հավաքներ ու երթեր կազմակերպելու մասին: Հավաքների եւ երթերի նպատակն է հասարակության բողոքն արտահայտել Արցախի հարցում իշխանության վարած քաղաքականության դեմ: Չի մերժվել այդ օրերին հանրահավաքներ կազմակերպելու հայտը:

«Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա ագրեսիվ պատերազմը աղետալի հետեւանքներ հասցրեց Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին եւ առհասարակ հայ ազգին»։ Սա Երեւանի քաղաքապետարանին ուղղված ՀՀ Ոստիկանության քաղաքային վարչության պաշտոնական գնահատականն է, որի համար էլ իրավապահները վախենում են, որ նոյեմբեր 9-ին եւ 10-ին Երեւանում երթեր թույլ տալու դեպքում բողոքի գործողություններ կարող են տեղի ունենալ, քանի որ, համաձայն պաշտոնական գրության, «քաղաքացիների շրջանում պահպանվում է հուզականության բարձր ֆոնը»։

Այս պատճառաբանությամբ իրավապահներն առարկել են այդ օրերին բողոքի երթեր թույլ տալ կառավարական շենքերի ու հաստատությունների հարակից տարածքներում: