կարևոր
595 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-23 16:30

Հարություն Մերդինյանը 8-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի առաջնությունում

Հարություն Մերդինյանը 8-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի առաջնությունում

Հայաստանի մարմնամարզիկ Հարություն Մերդինյանին չի հաջողվել մեդալ նվաճել Ճապոնիայի Կիտակյուշու քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում:

Այսօր կայացած նժույգ թափեր եզրափակիչ մրցաշարում հայ մարզիկը վաստակել է 13.400 միավոր: Նա այդ արդյունքով զբաղեցրել է վերջին` 8-րդ տեղը:

Այս վարժությունում աշխարհի չեմպիոն է հռչակվել ամերիկացի Ստեֆեն Նեդորոչիկը, որը միակն էր, որ ստացավ 14-ից բարձր միավոր` 15.266: