կարևոր
1693 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-23 14:41

«Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղան-քննարկումը՝ լուսանկարներով

«Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղան-քննարկումը՝ լուսանկարներով

«Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ և ոլորտային առաջատար գիտնականների ու փորձագետների մասնակցությամբ հոկտեմբերի 22-ին կայացավ «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղան-քննարկում։ Քննարկման թեմաները հիմնականում վերաբերում էին Հայաստանի թուրքացման և Արցախի հայաթափման սպառնալիքներին ու դրանց հաղթահարման ուղիներին։

Բացման խոսքով և ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ՀՅԴ Բյուրոյի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Կլոր սեղանի մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետները՝ Հայաստանի և Արցախի շուրջ, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ու հնարավոր ելքերի վերաբերյալ: Խնդիր է դրվել հաջորդող օրերին մասնակիցների կողմից պատրաստել և տարածել քննարկման արդյունքներն ամփոփող հատարարություն: