կարևոր
583 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-23 15:15

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման և մահվան դեպքերի ռեկորդային թվեր են գրանցվել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման և մահվան դեպքերի ռեկորդային թվեր են գրանցվել

Ռուսաստանում նոր կորոնավիրուսով մարդկանց վարակման և մահվան դեպքերի ռեկորդային թվեր են գրանցվել:

Ըստ օպերատիվ շտաբի հաղորդագրության՝ վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի 85 շրջաններում գրանցվել է COVID-19-ի վարակման 37 հազար 678 դեպք, որոնցից 3250-ը (8,6 տոկոսը)՝ առանց կլինիկական դրսևորումների: Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 1075 մարդ:

Ռուսաստանում կորոնավիրուսային վարակման նախկին ռեկորդը մեկ օրվա ընթացքում 37 հազար 141 դեպքն էր:

Նախկինում մահվան ամենաբարձր թիվը մեկ օրվա ընթացքում եղել է 1064-ը: