կարևոր
532 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-23 13:42

Շաբաթվա ուշագրավ լուսանկարները՝ աշխարհից

Շաբաթվա ուշագրավ լուսանկարները՝ աշխարհից

Yerkirmedia.am-ը ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում ամենապայծառ և զգացմունքային լուսանկարները, որոնք արվել են համաշխարհային գործակալությունների թղթակիցների կողմից անցնող շաբաթվա ընթացքում:

Պալմա կղզում հրաբխի ժայթքումը, որը շարունակվում է ավելի քան մեկ ամիս։

Դերասանուհի Յուլիա Պերեսիլդը Ղազախստանում Soyuz MS-18 տիեզերանավի վայրէջքից հետո։

Ձյունով ծածկված ծառ՝ Մուրմանսկում:

Դդմի բերքահավաք՝ Դանիայում:

Դոնեցկի բնակիչը ցույց է տալիս իր տունը, որի տանիքին արկ է ընկել:

Չիլիում սոցիալական անհավասարության դեմ ապստամբության երկրորդ տարելիցին՝ բողոքի ցույցի ժամանակ, ցուցարարները բախվել են ոստիկանության հետ:

Ամպրոպ և փոթորիկ Էգեյան ծովում:

Հայիթիի Պորտ-օ-Պրենսում բողոքի ցույցերի ժամանակ տղամարդը լուսանկարվել է այրվող անվադողերի դիմաց։

Կաթնային արագիլներ՝ Ջակարտայի աղբով լողափում: