կարևոր
2185 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-23 12:45

Ռուսական աղբյուրները ևս նշում են նախատեսվող եռակողմ հայտարարությունների ստորագրման մասին

Ռուսական աղբյուրները ևս նշում են նախատեսվող եռակողմ հայտարարությունների ստորագրման մասին

Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և  Իլհամ Ալիևի հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում՝ նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին։

«Սպասվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում»,– ասել է գործակալության աղբյուրը։

Նշենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը եւ Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: Ալիք Մեդիան գրել էր, որ առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը եւ սահմանագծմանը, որով Երեւանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները: Այդ քարտեզների մասին այսօր, ոչ պատահական կերպով, հիշեցրել է Վլադիմիր Պուտինը:

Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ եւս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության հաստատման մանրամասներին:

Հիշեցնենք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է կապիտուլացիոն հայտարարություն ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ: