Դիլիջանում այսօր աշխատանքներն է սկսել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Գագաթնաժողովը կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը:
Աշխարհի տարբեր երկրներից գագաթնաժողովին մասնակցող քաղաքական և տնտեսական, գիտական և տեխնոլոգիական շրջանակների, փորձագիտական և վերլուծական հանրույթի հայտնի ներկայացուցիչները երկու օրվա ընթացքում կքննարկեն հիմնական երկու թեմաները՝ աշխարհում և հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն ու տեխնոլոգիական զարգացումները։