կարևոր
469 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-23 12:07

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 467 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 467 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 467 նոր դեպք: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 52 487 նմուշառում։

Դրականության ցուցանիշը. օրական - 8,51%, վերջին 14 օրը - 8,94%, վերջին 7 օրը - 9,09%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 688 804 դեպք: Ապաքինվել է ևս 1 790 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 626 478:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 9 699։

Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 943 743 մարդ, օրական՝ 5 469: