11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Առաջիկայում Երեւանում կսահմանվեն տեղական վճարների տեսակները եւ դրույքաչափերը. քաղաքապետարանն անփոփոխ կթողնի Երեւանում տեղական վճարների 2021 թվականի դրույքաչափերը՝ բացառությամբ Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայության և թանգարանների մուտքի համար սահմանված վճարների:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար մեկ երեխայի հաշվով ամսական 25 հազար 700 դրամը սահմանել 28 հազար դրամ: Ըստ քաղաքաապետարանի՝ այն հիմնականում պայմանավորված է սննդի գների թանկացմամբ: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ թանգարաններում գործող սակագները եւս կբարձրանան, քանի որ դրանք 13 տարի փոփոխության չեն ենթարկվել։
Սա բացասական ազդեցություն է ունենում թանգարանների բնականոն գործունեության վրա՝ սեփական եկամուտների ձևավորման, մրցակցայնության, ինչպես նաև համայնքապատկան թանգարանների դիրքավորման առումով: Բացի այդ, գործող սակագինը չի արտացոլում առկա, ինչպես նաև տարիների ընթացքում առաջացած գնաճը, ինչը լրացուցիչ բեռ է առաջացնում պետական եւ համայնքային բյուջեի ծախսերում: Ասել է թե՝ համայնքապատկան թանգարանների տոմսերի սակագները, հնարավոր է, առաջիկայում բարձրանան:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում