կարևոր
274 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-23 09:25

Արտաշատի խճուղում ավտոմեքենա է այրվել

Արտաշատի խճուղում ավտոմեքենա է այրվել

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00:49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում՝ օղակաձև շրջադարձի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արտաշատի խճուղում՝ օղակաձև շրջադարձի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։04-ին, մարվել՝ 01։26-ին։ Այրվել է «Mercedes-Benz CLS» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ե., ծնված 1989 թ․)։