կարևոր
529 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-23 09:04

Այսօր հոկտեմբերի 23-ն է. 2002 թ. այս օրը Մոսկվայում չեչեն ահաբեկիչները պատանդ վերցրեցին մոտ 900 մարդու

Այսօր հոկտեմբերի 23-ն է. 2002 թ. այս օրը Մոսկվայում չեչեն ահաբեկիչները պատանդ վերցրեցին մոտ 900 մարդու

Հոկտեմբերի 23-ը տարվա 296-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 69 օր։

  • 1814 թ. - Լոնդոնում կատարվում է Եվրոպայի առաջին պլաստիկ օպերացիան:
  • 1844 թ. - ծնվել է Սառա Բեռնարը, ֆրանսիացի նշանավոր դերասանուհի (մահ. 1923 թ.)։
  • 1928 թ. - ծնվել է Հովհաննես Չեքիջյանը, հայ երաժշտագետ, դիրիժոր։
  • 1944 թ. - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն, Անգլիան և Խորհրդային Միությունը ճանաչեցին Ֆրանսիայի ժամանակավոր կառավարությանը՝ գեներալ Շառլ դը Գոլի գլխավորությամբ։
  • 1940 թ. - ծնվել է Պելեն, բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, համարվում է «ֆուտբոլի արքան»։
  • 1953 թ. - ծնվել է Թաներ Աքչամը, թուրք գիտնական, բացահայտ ընդունում և քննարկում է Հայոց ցեղասպանությանը։
  • 1997 թ. - մահացել է Լյութեր Ջորջ Սիմջյանը, հայազգի գյուտարար, ունեցել է 200-ից ավելի գյուտերի արտոնագիր (ծն. 1905 թ.)։
  • 2001 թ. - թողարկվեց iPod շարժական մեդիա փլեյերը։
  • 2002 թ. - Մոսկվայում չեչեն ահաբեկիչները պատանդ վերցրեցին մոտ 900 մարդու։