կարևոր
754 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-22 23:55

Հոկտեմբերի 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ

Հոկտեմբերի 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ

Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում, հատկապես Արմավիրում օդում կանխատեսվում է մինչև -2, հողի մակերևույթին -2…-4 աստիճան ցուրտ։

Հանրապետությունում հոկտեմբերի 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-27-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +5, ցերեկը՝ +20, երեկոյան՝ +16 աստիճան տաքություն։