Ավարտվել է շախմատի Yerevan Open միջազգային մրցաշարը: Ավարտական՝ 9-րդ տուրում հաղթելով Վենկատարաման Կարտիկին, Արման Միքայելյանը վաստակած 7,5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Նա միայն լրացուցիչ գործակիցներով զիջել է նույն արդյունքը գրանցած Աբհիմանի Պուրանիկին և Վիտալի Սիվուկին:
6,5 միավորով 9-րդ տեղը զբաղեցրել է Հովիկ Հայրապետյանը, որը հաղթել է Սուբրամանիան Բհարաթին:
6-ական միավոր են վաստակել Տիգրան Պետրոսյանը (14-րդ տեղ), Մամիկոն Ղարիբյանը (17-րդ), Կարեն Մովսիսյանն (21-րդ) ու Լևոն Բաբուջյանը (23-րդ):