08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Հայաստանում ու Հայաստանից դուրս լուրջ գործընթացներ են տեղի ունենում: Այդուհանդերձ, մեր պետական, պաշտոնական քննարկումների համար առանձնացված հարթակներում երկրորդական, երրորդական նշանակություն ունեցող հարցերի քննարկման ենք ականատես լինում: «Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանի մասնակիցները հենց այս մտահոգությունից ելնելով են հավաքվել:
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը կարծում է, որ Հայաստանը մտել է մի հորձանուտի մեջ, որտեղից ինչպես դուրս կգա՝ կախված է լինելու մեր սերունդների ապագան: Ու ժողովուրդը, Ռուստամյանի համոզմամբ, չի կարող թմբիրի մեջ սպասել, մինչեւ ամեն ինչ իր թիկունքում ավարտին հասցվի, անցած լինեն անշրջելիության բոլոր հանգրվաններ:
Պատերազմից մեկ տարի անց իրավիճակին չի տրվել լիարժեք գնահատական: Սա էլ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն է արձանագրում: Պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ իրավիճակի ոչ ճիշտ դիագնոզն է անորոշություն բերում Հայաստանի ու Արցախի հեռանկարին:
Մանրամասնում է՝ Անահիտ Իվանյանը։