կարևոր
418 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-22 21:48

Պատերազմի 26-րդ օրը․ ռազմաճակատում՝ պատերազմ, թիկունքում՝ քողարկված իրականություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Պատերազմի 26-րդ օրը Արայիկ Հարությունյանը առաջնագծից տեսաուղերձով դիմեց ժողովրդին: Նա, հաղթելու կոչեր անելով, բոլորին կանչեց առաջնագիծ: Արցախի ՊԲ-ն էլ հայտնեց հերթական հուսադրող լուրը. հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական Բայրաքթար:

Նշենք, որ Բայրաքթարների ոչնչացումը ՊԲ ՀՕՊ ուժերից սկսվեց հաջողվել միայն հոկտեմբերի 20-ից հետո:

Նիկոլ Փաշինյանն ինքն իր ասածներին հակասում էր, անգամ, պատերազմի օրերին: Նա ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ հայկական կողմի համար ընդունելի է խաղաղապահների տեղակայումը Արցախյան հակամարտության գոտում, եւ դրանք կարող են ռուսաստանյան խաղաղապահները լինել: Սակայն հիշենք, որ սեպտեմբերի 30-ին՝ պատերազմի 4-րդ օրը, Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի դիտարկում Արցախում խաղաղապահների տեղակայման հարցը:

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում։