կարևոր
1837 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-22 20:42

Սենյակային ընդդիմություն չենք և քննարկումներով չենք բավարարվելու․ վերսկսում է փողոցային պայքարը․ Իշխան Սաղաթելյան

Սենյակային ընդդիմություն չենք և քննարկումներով չենք բավարարվելու․ վերսկսում է փողոցային պայքարը․ Իշխան Սաղաթելյան

Այսօր կարող եք համարել մի նոր գործընթացի սկիզբ։ Այս մասին «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Մեր քննարկմանը հրավիրված են գիտնականներ, վերլուծաբաններ, փորձագետներ, և թեման Հայաստանի ու Արցախի սահմաններին տիրող իրավիճակն է և դրա լուծման ուղղությունները։ Ո՞րն է մեր պայքարի բուն առարկան․ փրկել Հայաստանը և Արցախը։ Այո՛, գտնում ենք, որ Հայաստանում պետք է ձևավորվի ազգային դիմադրություն՝ կանխելու համար Հայաստանի թուրքացումը, կանխելու համար այս իշխանությունների կողմից երկիրը նոր կապիտուլյացիայի տանելու գործընթացը։

Մեր և այսօրվա իշխանությունների պատկերացումները երկրի ապագայի մասին տարբեր է, և նաև դա է մեր հակազդեցության բուն պատճառը, որ իրենց պատկերացրած Հայաստանը այլ ճանապարհ ունի, մերը՝ այլ։ Մենք գտնում ենք, որ այն, ինչ կատարվում է և ներկայացվում, իբրև, կոմունիկացիաների ապաշրջափակում, տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացում, այդ ամենը կեղծ է և իրականությունից կտրված գործընթացներ։ Այդ ամենը տեղի է ունենալու Հայաստանի կենսական շահերի հաշվին։ Լինելու է նոր կապիտուլացիայի պայմանագիր։ Այսինքն՝ Հայաստանն իրականացնելու է նոր զիջումներ։ Դա կանխելու համար գտնում ենք՝ համահայկական ուժերով պետք է ձևավորվի ազգային դիմադրություն՝ ցույց տալով աշխարհին և այս չարիքի իշանությանը, որ ժողովուրդը համաձայն չէ այս ընթացքին և դուրս է գալիս պայքարի»,- հավելեց նա։

Սաղաթելյանը հայտնեց, որ բացի քննարկումներից, նախատեսվում են հանրահավաքի անցկացում։

«Սենյակային ընդդիմություն չենք և քննարկումներով չենք բավարարվելու։ Առաջիկայում  այս օրակարգով կունենանք մեծ հանրահավաք»,- ասաց պատգամավորը։