կարևոր
1054 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-22 20:08

Եթե Հայաստանը վճռական քայլեր չի ձեռնարկում այն ամենի վերաբերյալ ինչ տեղի ուենցավ 44-օրյա պատերազմի ընթացում, փաստորեն, թույլ է տալիս դրա կրկնումը․ Արամ Վարդևանյան

Եթե Հայաստանը վճռական քայլեր չի ձեռնարկում այն ամենի վերաբերյալ ինչ տեղի ուենցավ 44-օրյա պատերազմի ընթացում, փաստորեն, թույլ է տալիս դրա կրկնումը․ Արամ Վարդևանյան

ՄԻՊ-ի գործունեությունը բացառապես բխում է ՀՀ պետական և ազգային շահերից, երբ շեշտադրվում է՝ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական զորքերը ոչ միայն ապօրինի մուտք են գործել ՀՀ սուվերեն տարածք, այլև ինժեներական աշխատանքներ են կատարվում և դիրքավորում։ ՄԻՊ-ի այսպիսի հայտարարությունից հետո տեսնում ենք՝ ինչպես են ՀՀ ՊՆ-ն, ԱԽ քարտուղարը ոչ միայն քննադատում, այլև հայտարարության օբյեկտիվությունն են կասկածի տակ դնում։ Այս մասին «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Նորություն չեմ ասի, որ նույն ոճով բացառապես Ադրբեջանն ու Թուրքիան են արձագանքում ՄԻՊ-ի հայտարարություններին։ Ո՞նց կարող է լինել, որ ՀՀ իշխանությունները նման վարքագիծ դրսևորեն։ Ինքնին իշխանությունները մտածում են ոչ թե սպառնալիքների ու վտանգների մասին, այլ նման հայտարարությունների դեմ պայքարում են՝ փաստացի վերածվելով ՀՀ-ի համար սպառնալիքի»,-նշեց Վարդևանյանը։

Ըստ Վարդևանյանի, Հայաստանի վերջին ամիսների միակ դրական փաստացի քայլն այն էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ներկայացվեց գանգատ ՄԱԿ-ի արդարության դատարան։ Հիմնական թերությունն այնտեղ, որ կար, դա Թուրքիայի դերակատարումը չշեշտելն էր։ 

«Հենց նույն այս իշխանությունները 44-օրյա պատերազմի ընթացքում, եթե ոչ ամեն օր, ապա, ամեն օրումեջ խոսել են Թուրքիայի դերակատարան մասին։ Գանգատում իրավաբանները օգտագործել են Արցախի Հանրապետություն եզրույթը, օգտագործել են միջազգային հանցագործությունների բնութագիրը․ սա շատ կորևոր է, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ այս իշխանությունները կարծես ամեն կերպ փորձում են խուսափել այդ գանգատը ճիշտ ներկայացնելուց, խուսափում են նաև Արցախի Հանրապետություն բառը գործածելուց»,- ասաց Վարդևանյանը։ 

Պատգամավորի խոսքով, եթե ՀՀ-ն վճռական քայլեր չի ձեռնարկում այն ամենի վերաբերյալ ինչ տեղի ուենցավ 44-օրյա պատերազմի ընթացում, փաստորեն, թույլ է տալիս դրա կրկնումը։ 

«Եթե ՀՀ վարքագիծը լիներ պատշաճ, ապա Գեղարքունիում և Սյունիքում կատարվածը տեղի չէր ունենա»,- ասաց Վարդևանյանը։