1018 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-22 19:48

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Ուժեղ քամու ֆոնին Մոսկվայի երեք օդանավակայանում՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» գրեթե 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Վնուկովոյում հետաձգվել է երեք չվերթ, Դոմոդեդովոյում երկու չվերթ հետաձգվել է, մեկը չեղարկվել, Շերեմետևոյում էլ երկու չվերթ հետաձգվել է, 11-ը՝ չեղարկվել։

Ուրբաթ կեսօրին Ֆոբոս եղանակային կենտրոնի առաջատար աշխատակից Եվգենի Տիշկովեցը գործակալությանը ասել է, որ Մոսկվայի օդանավակայաններում քամիներ են գրանցվում վայրկյանում 25-ից 27 մետր արագությամբ։