կարևոր
2116 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-22 19:34

Պետք է հասկանալ՝ ինչքան ռեսուրսներ ունեն Թուրքիան և Ադրբեջանը ու որքանո՞վ են իրենց սպառնալիքներում դիմում բլեֆի մեխանիզմներին․ Վարդան Ոսկանյան

Պետք է հասկանալ՝ ինչքան ռեսուրսներ ունեն Թուրքիան և Ադրբեջանը ու որքանո՞վ են իրենց սպառնալիքներում դիմում բլեֆի մեխանիզմներին․ Վարդան Ոսկանյան

Մեզանում մինչև այժմ հաճախ կիրառվում է հակառակորդ որոշակիորեն չեզոք եզրույթը, իսկ թշնամի բառը դիտարկվում է որպես ավելի զգացական եզրույթ, բայց ես կարծում եմ, որ հասարակական խոսույթում բացառապես պետք է կիրառվի թշնամի բառը։ Այս մասին «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Բնականաբար օբյեկտիվորեն Թուրքիան և Ադրբեջանը տիրապետում են շատ ավելի մեծ ռեսուրսների բոլոր ասպարազներում, բայց այդ ռեսուրսներն անսահման չեն, և դրանք որոշակիորեն կարող են սուղ համարվել, եթե հաշվի առնենք էրդողանական նկրտումները։ Եվ այս համատեքստում մենք պետք է հասկանանք՝ ինչպիսի ռեսուրսներ այժմ ունի մասնավորապես Ադրբեջանը և Թուրքիան և որքանով են նրանք իրենց սպառնալիքներում դիմում բլեֆի մեխանիզմին»,- ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, թե ինչքան ռեսուրսներ ունեն այդ երկու պետությունները և դրանք որքանո՞վ են իրենց սպառնալիքներում դիմում բլեֆի մեխանիզմներին:

«Ես կարծում եմ, որ որոշակի բլեֆի բաղադրիչ կա Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններում»,-ասաց Ոսկանյանը, բայց և նկատեց, որ չպետք է թերագնահատել թշնամուն:

Բանախոսը նկատեց, որ երբ Ադրբեջանն իր ռազմական ծախսերն ավելացնում է 500 մլն դոլարով, ապա այն բացարձակ ավելացում չէ, այլ պատերազմում նրա կրած հսկայական կորուստների մի մասի փոխհատուցում:

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ տասնամյակներ շարունակ այդ երկրի ներսում ձևավորվել են կեղծ տրամադրություններ, որ այնտեղ առակա բոլոր խնդիրները՝ սկսած տնտեսականից, վերջացրած էթնիկի, առնչվում են Արցախի հիմնախնդրի հետ:

«Բաքվի իշխանություններն ասում էին, որ Արցախի հիմնահարցի լուծումից հետո, այդ բոլոր հարցերը լուծվելու են, որը որևէ աղերս չունի իրականության հետ: Նույն բլեֆի սահմաններում Բաքվի բռնապետը հայտարարում է, որ արցախյան հիմնահարցը լուծվել է, բայց բոլորը գիտեն, որ չի լուծվել՝ բաց է մնացել»,-ասաց Ոսկանյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի հասարարկությունը սպասում է, որ Արցախից հետո այդ հարցերը լուծվեն, բայց այնտեղ որևէ հարց չի լուծվում և բերեց Թալիշների լեզվի խնդրի օրինակը, որը Ադրբեջանի իշխանությունները խոստացել էին լուծել Արցախի հիմնախնդիրն լուծելուց հետո, բայց ներկայում որևէ տեղաշարժ չկա:

«Ադրբեջանի հասարակական խոսույթին հետևողները կարող են արձանագրել, որ միջին վիճակագրական ադրբեջանցին համարում է, որ, իրենց եզրաբանությամբ, եթե «ազատագրվել» է Շուշին, ապա նա իր կենցաղի, տնտեսական բարելավման առումով որևէ օգուտ պետք է ունենան, որը չկա»,-շեշտեց Ոսկանյանը և հավելեց, որ Շուշիի հետ կապված մեծ խնդիր կա նաև Ադբեջանի քաղաքական էլիտայում, որովհետև Բաքվի բռնապետը թե՛ գործողություններով, թե՛ հտեռորաբանությամբ իր նախարարներին փողոցային բառերով ասում էր, որ Շուշիում ամեն ինչ պատկանում է իրեն և այն արքունական քաղաք է»,-ընդգծեց իրանագետը: