Վլադիմիր Պուտինը վստահ է, որ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն առանց Ռուսաստանի կարգավորել հնարավոր չէ: Այս մասին Ռուսաստանի նախագահը ասել է «Վալդայ» ակումբի քննարկման ժամանակ։
Պուտինի խոսքով՝ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար, իսկ այդ պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմն էլ ընդունի ձեռք բերված պայմանավորվածությունները՝ երկարաժամկետ կտրվածքով, գնահատի նաեւ խաղաղ գոյակցության առավելությունը: Դրանում, Պուտինի կարծիքով, բոլորն են շահագրգռված:
Իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դրական ազդակներ տեսնում են Հայաստանի գործող իշխանությունները՝ որեւէ կերպ չանդրադառնալով Երեւանի շահերից չբխող պաշտոնական Անկարայի նախապայմաններին: Հիմա, ըստ Պուտինի, կարեւորը գլխավոր նպատակին հասելն է, իսկ դա, Ռուսաստանի ղեկավարի կարծիքով, անվտանգային իրավիճակի ստեղծումն է եւ ապագայում դրական հարաբերությունների կառուցումը:
Մանրամասները՝ Մարին Մելիսեթյանի տեսանյութում։