Զարմացած ենք, որ Պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի գրասենյակը՝ անդրադառնալով ՀՀ Պաշտպանության նապարարության այն հայտարարությանը, որտեղ համառորեն շարունակում են հերքել ՄԻՊ-ին։
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել:
Թեման համարում ենք փակված»,-նշված է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ի պատասխան ՀՀ ՊՆ հերքման՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել էր ապացույցներ Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ։
Իսկ Պաշտպանության նախարարությունը համառորեն շարունակել է հերքել Արման Թաթոյանին: