կարևոր
664 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-22 18:03

ՀՅԴ Հայ դատի Արցախի հանձնախումբը գումարել է իր անդրանիկ նիստը

ՀՅԴ Հայ դատի Արցախի հանձնախումբը գումարել է իր անդրանիկ նիստը

Հոկտեմբերի 22-ին Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Հայ դատի Արցախի հանձնախմբի անդրանիկ նիստը: Նիստին մասնակցել են Արցախի գրասենյակի պատասխանատու Գեորգի Պետրոսյանը, Սերգեյ Շահվերդյանը, Մելանյա Բալայանը, Լեռնիկ Հովհաննիսյանը և Արա Պուլուզյանը:

Մի շարք կազմակերպական հարցերի քննարկումից հետո հանձնախումբը առաջիկա վեցամսյա գործունեության ծրագրին անդրադառնալով՝ ճշտել է կազմակերպական, քաղաքական-հարաբերական և քարոզչական մի շարք առանցքներ, որոնց շուրջ առաջիկա ամիսներին իր գործունեությունն է ծավալելու Արցախի գրասենյակը:

Նիստի ընթացքում խոսվել է նաև Արցախի շուրջ ծավալվող քաղաքական գործընթացների մասին, և դրանց  կապակցությամբ առաջարկներ են տրվել ՀՅԴ Հայ դատի կենտրնական գրասենյակին:

ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակ