կարևոր
895 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-22 16:46

Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հոկտեմբերի 26-ին սկսվող հերթական նիստերում

Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հոկտեմբերի 26-ին սկսվող հերթական նիստերում

Հայաստանի Խորհրդարանում ձեւավորվելու է 44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Դրա նախաձեռնողները «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն են, որոնց պատգամավորների ստորագրությունը բավարար էր նման հանձնաժողով ստեղծելու համար։ 

«Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը  կքննարկվի Ազգային ժողովի 2021թ. հոկտեմբեր 26-ին սկսվող հերթական նիստերում։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում համահայկական զորաշարժի արդյունքում հիմնադրամը հավաքել էր 170 միլիոն դոլարի չափ գումար, որից 100 միլիոնը հետո հայտնի դարձավ, որ առանց հիմնավորումների փոխանցվել էր կառավարությանը։

Բարձրացած մեծ աղմուկից հետո էլ պարզ չէ, թե ինչ նպատակով է այդ գումարը փոխանցվել, իսկ Նիկոլ Փաշինյանը միշտ տալիս է խուսափողական պատասխաններ։

Քննիչ հանձնաժողովի միջոցով հնարավոր կլինի գտնել հարցերի պատասխանը, եթե իշխող խմբակցությունը չխոչընդոտի դրա աշխատանքներին։