կարևոր
880 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-22 16:22

Դավիթ Սեդրակյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Դավիթ Սեդրակյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին՝  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտնել է, որ Դավիթ Սեդրակյանի դիմում ներկայացնելու պատճառները անձնական են: Նա ունի 7 օր ժամանակ դիմումը ետ վերցնելու համար:

2021 թ. հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Հայաստան» դաշինքը ստացել է 29 պատգամավորական մանդատ:

Ըստ ցուցակի` Սեդրակյանից հետո Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն է, ով օրեր առաջ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում վերընտրվել է Գորիսի խոշորացված համայնքի ղեկավար:

Առուշանյանին ցուցակում հաջորդում է ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը, որը «Հայաստան» դաշինքի ցուցակում 33-րդն էր: