կարևոր
1771 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-22 15:50

Ստվերային երեւույթներ են տեղի ունենում, որոնց կանխարգելմանն էլ պետք է ուղղված լինի մեր ընդհանուր աշխատանքը. Սեյրան Օհանյան

Ստվերային երեւույթներ են տեղի ունենում, որոնց կանխարգելմանն էլ պետք է ուղղված լինի մեր ընդհանուր աշխատանքը. Սեյրան Օհանյան

«Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկմանը ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նկատեց, որ մեկ տարի է անցել այն իրադարձություններից, որ հարձակում գործվեց հայ ժողովրդի դեմ և այդ մեկ տարում  լիարժեք գնահատական չի տրվել իրավիճակին։

«Կարևորում եմ այսօրվա իրավիճակում Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգներն ու նրանց հաղթահարման ուղիների թեմայով կլոր սեղանի քննարկումն ու հետագայում դրա եզրակացությունների հիման վրա մեր համընդհանուր գործունեությունը ծավալելու շարունակականությունը:

Ակնհայտ է, որ տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում այսօր Հայաստանն ու Արցախը հայտնվել են մի այնպիսի իրավիճակում, որ շարունակական են աշխարհի ուժային կենտրոնների շահերի բախումները մեր տարածաշրջանում և թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռնարկած սադրանքի հետևանքով մենք հայտնվել ենք այսպիսի դժվարի իրավիճակում։

Այս իրավիճակի ոչ ճիշտ դիագնոզն է, որ անորոշություն է բերում և՛ Հայաստանի, և՛ Արցախի հեռանկարի համար։ Այսօր մենք հավաքվել ենք, որ փորձենք այդ գնահատականը տալ:

Մեզ համար ակնհայտ են պատերազմի ե՛ւ պատճառները, ե՛ւ հետեւանքները, բայց ցավալի է երեւույթը, որ շարունակական է դարձել Հայաստանի ու Արցախի համար: Այս ամենը բերում է նրան, որ ստվերային որոշակի երեւույթներ են տեղի ունենում, որոնց կանխարգելմանն էլ պետք է ուղղված լինի մեր ընդհանուր աշխատանքը»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ իրենք գործում են «Ո՛չ Հայաստանի թրքացմանը, ո՛չ Արցախի հայաթափմանը» կարգախոսով: