կարևոր
397 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-22 15:27

Հոկտեմբերի 24-ին՝ «Պատվաստումների օր Երևանում»

Հոկտեմբերի 24-ին՝ «Պատվաստումների օր Երևանում»

Հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիրյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում տեղի կունենա «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ Առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ:

Օպերայի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար: 

Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ: