կարևոր
514 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-22 15:12

Բելառուսում դիմակների ռեժիմը չեղարկվել է

Բելառուսում դիմակների ռեժիմը չեղարկվել է

Բելառուսի Առողջապահության նախարարությունը չեղարկել է հանրային վայրերում դիմակների պարտադիր կրումը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Օրենքը գործել է վերջին երկու շաբաթվա ընթացքում:

Դիմակների ռեժիմը գործում էր հոկտեմբերի 9-ից, իսկ հոկտեմբերի 18-ին՝ երկրում հայտարարված COVID-19-ի չորրորդ ալիքի կապակցությամբ, Առողջապահության նախարարությունը դադարեցրել է պլանային աշխատանքները: Սակայն նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է չեղարկել այս որոշումը։

Հոկտեմբերի 18-ին Բելառուսի Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ որոշում է կայացրել կասեցնել պոլիկլինիկաներում սովորական բժշկական օգնության տրամադրումը։ Այնուամենայնիվ, համաճարակաբանական իրավիճակին նվիրված հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեմ է արտահայտվել COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստմանը, դիմակի ռեժիմը չպահպանելու համար տուգանքներին, ինչպես նաև պահանջել է չեղարկել սովորական բժշկական օգնության տրամադրումը։

Բելառուսի նախագահի խոսքով յուրաքանչյուր մարդ պետք է տնօրինի իր ճակատագիրը այնպես, ինչպես ինքն է հարմար գտնում և վարակի տարածման դեմ պայքարը պետք է լինի մարդկանց անձնական պատասխանատվությունը ուրիշների հանդեպ, այլ ոչ թե տուգանքների ու հարկադրանքի միջոցով։