20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին։
«Շնորհավոր ծնունդդ, սիրելի Քիմ Քարդաշյան։ Այնքան ուրախ եմ, որ նույնիսկ գտնվելով այդքան հեռու՝ հիանալի զգում ու հասկանում ես, որ Հայաստանը մեր՝ իմ, քո և բոլորիս հայրենիքն է։ Մաղթում եմ քեզ քաջ առողջություն, երջանկություն և ամենայն բարիք», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահը։
Ամերիկացի հեռուստատեսային դեմք հայկական ծագմամբ, մոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում: