կարևոր
478 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-22 14:10

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4155-ով

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4155-ով

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4155-ով, մահացել է 40 մարդ։

Երկրում համավարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է վարակման 684 337 դեպք:

Վերջին 24 ժամվա ընթացքում բուժվել է 2507 մարդ, մահացել է 9657 մարդ։

Մեկ օրվա ընթացքում կատարվել է 49960 թեստ, որից 32008-ը՝ հակագենի եւ 17952-ը՝ ՊՇՌ թեստ։

Վարակվածների մասնաբաժինը թեստավորվածների ընդհանուր թվից՝ վերջին 24 ժամվա ընթացքում՝ 8.32 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 8.89 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 8.99 տոկոս։

Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ 1 938 274 պատվաստում է կատարվել, որից 5 309-ը՝ վերջին 24 ժամում։

48 մարդ այս պահին կարանտինում է, 5895-ը՝ հիվանդանոցներում, 1003-ը` Covid հյուրանոցներում։

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին։