կարևոր
658 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-22 13:35

Մարդիկ ուզում են մեր և «Բալասանյան դաշինք»-ի միասնությունը. Վարդևան Հակոբյան

Մարդիկ ուզում են մեր և «Բալասանյան դաշինք»-ի միասնությունը. Վարդևան Հակոբյան

«Զարթոնք» կուսակցությունը գլխավորող Վարդևան Հակոբյանը հայտարարություն է տարածել.

«Սիրելի գյումրեցիներ, շնորհակալ ենք վստահության համար:

Մեր կողմից մեծ թվով Գյումրիի բնակիչների հետ ունեցած ուսումնասիրությունները, ինչպես նաև մեր թիմի ներսում տեղի ունեցած քննարկումները ցույց են տալիս, որ մարդիկ ուզում են մեր և «Բալասանյան դաշինք»-ի միասնությունը, որի արդյունքում կձևավորվի քաղաքային կոալիցիոն իշխանություն, ինչին մենք պատրաստ ենք և առաջարկում ենք «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ սկսել ուղիղ բանակցություն»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններում, ինչպես հայտնի է, անցողիկ շեմը հինգ ուժ է հաղթահարել՝ «Բալասանյան դաշինք»-ը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Զարթոնք»-ը, «Ապրելու երկիր»-ը և «Հանրապետական»-ը։ Սակայն այս ուժերից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չի կարող, քանի որ ստացած քվեներով ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ որևէ ուժի բաժին չի հասնի։ Սա նշանակում է, որ Գյումրիում քաղաքային իշխանությունը կձևավորվի կոալիցիոն սկզբունքով։