կարևոր
1450 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-22 13:28

1975 այս օրը թուրք դեսպանի գնդակահարությամբ ճեղքվեց թրքական ոճիրների հանդեպ միջազգային լռության պատը

1975 այս օրը թուրք դեսպանի գնդակահարությամբ ճեղքվեց թրքական ոճիրների հանդեպ միջազգային լռության պատը

46 տարի առաջ՝ 1975 հոկտեմբերի 22 -ին «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» (ՀՑԱՄ) կազմակերպությունը Վիեննայում ահաբեկեց Թուրքիայի դեսպան Դանըշ Թունալիգիլին: Ա­հա­բեկ­չա­կան իրարա հաջորդող գործողությունները ցնցե­ցին քա­ղա­քա­կան աշ­խար­հը, ճեղ­քե­ցին հայ ժո­ղո­վուր­դի դեմ թրքա­կան պե­տու­թյան գոր­ծադ­րած ­Ցե­ղաս­պա­նու­թյան եւ ­Հայ­րե­նազր­կու­մի մե­ծա­գույն ու ա­հա­վոր ո­ճիր­նե­րի շուրջ հաս­տա­տված մի­ջազ­գա­յին լռու­թյան պա­տը եւ ազ­դան­շա­ն տվեցին ­Հայ ­Դա­տի ու­ժա­կան պայ­քա­րի նո­րո­վի շղթա­յա­զերծ­ման։

 1975 թվականի հոկտեմբերի 22-ին եւ 24-ին հաջորդաբար Ավստրիայի մայրաքաղաք Վիոննայում և Ֆրանսիայի մայրաքաղաքա Փարիզում ­քա­ղա­քա­կան ա­հա­բե­կու­թյան ենթարկվեցին այս երկրներում Թուրքիայի դեսպանները: 

Հոկտեմբերի 22-ի զինյալ գործողության մասին «Ասոյշիեյթդ» պրեսի հաղորդմամբ երեք ահաբեկիչը մտել են Վիեննայի թուրքական դեսպանատուն և հայտնել, որ ցանկանում են տեսնել դեսպանին: Երբ նրանց առաջնորդել են վերջինիս մոտ, նրանք ստուգել են դեսպանի ինքնությունը, ապա հագուստի տակ պահված գնդացիրով նրան սպանելով՝ փախուստ են տվել դեսպանատան առջև սպասող ինքնաշարժով: 

Առաջին գործողությունից 48 ժամ հետո՝ հոկտեմբերի 24-ին, Ֆրանսիայի սրտում՝ Սեն գետի կամուրջը անցնելիս, հայկական արդարությունը պահանջող բազկի կրակահերթի միջոցով գետնին տապալվեցին Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Էրեզը և նրա վարորդ Թալըփ Յեները:

Այսպիսով՝ հայկական ազգային- ազատագրական պայքարը թևակոխեց մի նոր փուլ. աշխարհը տեսավ, որ ցեղասպանության ենթարկված հայը կարող է իր բազկի ուժով հարվածել թշնամուն և պարտադրել արդարության ձայնի ունկնդրումը:

Արդարության մարտիկները թուրք դեսպանի ահաբեկումից հետո իրենց տարածած հայտարարության մեջ նշել են. «Մենք հայ ժողովրդի զավակներն ենք: Գործում ենք հանուն արդարության: Թուրքիայի քաղաքական ներկայացուցիչների դեմ մեր արարքը աշխարհի բոլոր մեծ ու փոքր պետություններին պիտի հիշեցնի, որ հայոց մոռացված ցեղասպանությունը անպատիժ է մնում: Մեր արդար դատի հետապնդման միակ միջոցը զինյալ պայքարն է»:

Մի­ջազ­գա­յին զան­գվա­ծա­յին լրա­տվա­մի­ջոց­նե­րը ան­մի­ջա­պես ո­ղողովե­ցին ա­հա­բեկ­չու­թյան ման­րա­մաս­նու­թյուն­նե­րը հրա­պա­րա­կող լրա­տվու­թյամբ եւ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րով: