կարևոր
427 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-22 13:25

Միայն իշխանության հրաժարականի դեպքում մեր երկիրը կարող է ոտքի կանգնել, բռնել վերականգնման ճանապարհը. «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնություն

Միայն իշխանության հրաժարականի դեպքում մեր երկիրը կարող է ոտքի կանգնել, բռնել վերականգնման ճանապարհը. «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնություն

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել:

«Հոկտեմբերի 21-ին «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման մասնակիցներս ելնելով պետության եւ ազգային շահից, կարեւորելով հետպատերազմական իրավիճակում ճիշտ քայլերով եւ գործողություններով պատերազմի հետեւանքների հնարավորին չափ մեղմացումը եւ Հայաստանի հետագա զարգացման համար հենքի ստեղծումը, անհրաժեշտ ենք համարում.

1. Մինչեւ նոյեմբերի 10-ը հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անունները եւ այն վայրը, որտեղից նրանք զորակոչվել են:

2. Անհապաղ աշխատանքներ իրականացնել ռազմաճակատի գիծը պատշաճ մակարդակի բերելու, ինժեներական անհրաժեշտ կառույցներ ստեղծելու եւ մեր զինվորներին եւ սպաներին վրանային պայմաններից ազատելու համար:

3. Անհապաղ բոլոր գերիներին վերադարձնել Հայաստան, առանց դրա դիմաց լրացուցիչ զիջումների, հատկապես տարածքային զիջումների:

4. Ջանքեր գործադրել Գորիս-Կապան մայրուղուց հեռացնել ադրբեջանցի բոլոր տեսակի զինված ծառայողներին եւ քաղաքացիական անձանց, միաժամանակ հրաժարվել պնդումներից, թե նրանք գտնվում են Ադրբեջանի տարածքում:

5. Ազգային ժողովում ստեղծել 44-օրյա պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով՝ ընդդիմության ներկայացուցչի ղեկավարությամբ, հակառակ դեպքում կազմակերպել հանրային ատյան, պատերազմական հանցագործությունները վեր հանելու եւ դատավճիռ իրականացնելու համար:

6. Պատերազմում զոհվածների ընտանիքի անդամներին (ծնողներ, ամուսին, երեխաներ), պատերազմում հաշմանդամություն ստացածներին եւ պատերազմի մասնակիցներին տրամադրել հատուկ կարգավիճակ՝ դրանից բխող լայն արտոնությունների թվարկումով:

7. Կոնդի պետական ամառանոցները հատկացնել պատերազմի մասնակիցներին, պատերազմում զոհվածների ընտանիքներին միջազգային մակարդակի վերականգնողական կենտրոն ստեղծելու համար:

8. Հստակ պատասխան տալ, թե պատերազմի օրերին Ստեփանակերտի ռազմական կառավարման կետում՝ բունկերում ինչ էին անում Աննա Հակոբյանը, Արարատ Միրզոյանը, Արգիշտի Քյարամյանը եւ այլ քաղաքացիական անձինք, եւ ում հրամանով էին նրանք այնտեղ:

Այս ամենով հանդերձ, մենք գիտակցում ենք, որ երկիրը կարող է ոտքի կանգնել, ուղղել ողնաշարը, բռնել վերականգնման եւ զարգացման ճանապարհը բացառապես երկիրը պարտության եւ աղետի տարած Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում»: