կարևոր
1906 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-22 13:00

24 մարդ մահապատժի է ենթարկվել դիտավորյալ անտառային հրկիզումների համար

24 մարդ մահապատժի է ենթարկվել դիտավորյալ անտառային հրկիզումների համար

Սիրիայում 24 մարդ մահապատժի է ենթարկվել 2020 թվականին անտառային հրդեհների պատճառով. նրանք մեղավոր են ճանաչվել դիտավորյալ հրկիզման համար: Այս մասին հայտնել է BBC-ն՝ հղում կատարելով Սիրիայի արդարադատության նախարարությանը։

Բացի այդ, ևս 11 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Եվս ինը մարդ, այդ թվում՝ հինգ անչափահաս, դատապարտվել է 10-ից 12 տարվա ազատազրկման։

Նշենք, որ մահապատժի ենթարկվածները 2020 թվականի վերջին ձերբակալված տասնյակ մարդկանց թվում էին, որոնք խոստովանել են, որ սկսել են հրկիզումներ ծրագրել՝ սկսած 2020 թվականի օգոստոսից։

Անցյալ տարի, երբ բռնկվեցին անտառային հրդեհները, դրանք վերագրվեցին տարվա եղանակի համար անսովոր ջերմային ալիքին, ինչպես նաև` արևելյան տաք քամիներին և գետնի վրա չորացած բուսականությանը:

Տեղական իշխանությունները փաստագրել են Լաթաքիա, Տարտուս, Հոմս և Համա նահանգների շուրջ 187 անտառային հրդեհների մասին, որից տուժել է 280 քաղաք և գյուղ, հայտնել է երկրի արդարադատության նախարարությունը: Դրանք  ավիրել են 13,000 հեկտար գյուղատնտեսական հողեր և 11,000 հեկտար անտառապատ հողեր: