Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել Ազատության պողոտա թիվ 11 շենքի պատին: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան: Շենքի առաջին հարկում գործող խաղալիքների խանութն ու դեղատունը կրել են խոշոր չափի նյութական վնաս։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: