կարևոր
388 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-22 10:06

ԱԺ նստաշրջանի օրակարգը կհաստատեն. ինչ հարցեր են քննարկվելու. «Ժողովուրդ»

ԱԺ նստաշրջանի օրակարգը կհաստատեն. ինչ հարցեր են քննարկվելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր խորհրդարանում տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ կհաստատվի հոկտեմբերի 25-ին մեկնարկող նստաշրջանի օրակարգը: Առաջին հարցը, որը հաստատվելու է, Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին նախագիծն է, որը պետք է քննարկվի նաեւ հանձնաժողովների նիստերում: ԱԺ խորհուրդը պետք է հավանության արժանացնի նաեւ կառավարության կողմից ներկայացված «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը:

Ըստ այդ փոփոխության սահմանվում է, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Ընդհանուր առմամբ, այս նստաշրջանում լինելու է 14 հարց:

Բացի օրակարգը հաստատելուց, ԱԺ խորհուրդը հաստատելու է նաեւ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործունեության կոմիտեում (տասը անդամներից չորսը՝ ընդդիմադիր), Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ԽՎ-ում (վեց անդամից երկուսը՝ ընդդիմադիր ), Միջխորհրդարանական միությունում (ութից երեքը՝ ընդդիմադիր), Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում (հինգից մեկը՝ ընդդիմադիր) եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (տասից երեքը՝ ընդդիմադիր) ՀՀ ԱԺ-ի պատվիրակության կազմերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում