20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հոկտեմբերի 22-ը տարվա 295-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 70 օր։
1797 թ. - ֆրանսիացի օդագնաց Անդրե Ժակ Գարներինը կատարեց պարաշյուտով առաջին թռիչքը:
1870 թ. -ծնվել է Իվան Բունինը, ռուս նշանավոր գրող, արձակագիր, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1953 թ.):
1883 թ. - Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի բեմադրությամբ բացվեց Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերան:
1883 թ. - մահացել է Թոմաս Մայն Ռիդը, անգլիացի գրող, արկածային գրքերի հեղինակ, առավել հայտնի է «Անգլուխ ձիավորը» վեպով (ծն. 1818 թ.):
1895 թ. - տեղի ունեցավ Մոնպառնաս կայարանի վթարը, մարդատար գնացքի շոգեքարշը չկարողանալով արգելակել, ճեղքել էր երկաթուղային կայարանի պատը և ընկել փողոց:
1906 թ. -մահացել է Պոլ Սեզանը, ֆրանսիացի նկարիչ, Պոստիմպրեսիոնիզմի նշանավոր վարպետներից մեկը (ծն. 1889 թ.):
1975 թ. - «Վեներա-9» միջտեզերական կայանը առաջին անգամ երկիր ուղարկեց Արեգակնային համակարգի մոլորակի լուսանկարներ:
1975 թ. -մահացել է Առնոլդ Թոյնբին, անգլիացի պատմաբան և սոցիոլոգ, Հայոց ցեղասպանությանը վերաբերվող մի շարք հոդվածների հեղինակ (ծն. 1839 թ.):
2009 թ. - պաշտոնապես թողարկվեց Windows 7 օպերացիոն համակարգը: