կարևոր
1999 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-22 09:40

Ավտովթար Երևանում․ վարորդը վրաերթի է ենթարկել դիտահորերը փոխող աշխատակցին, այնուհետև

Ավտովթար Երևանում․ վարորդը վրաերթի է ենթարկել դիտահորերը փոխող աշխատակցին, այնուհետև

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Աննա Գևորգյանը իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով  Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել  պողոտայում դիտահորերը փոխող Երևանի քաղաքապետարանի աշխատակցին, այնուհետև դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել մայթով  և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Camry և Nissan մակնիշի ավտոմեքենաներին: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: