20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Yerevan Open շախմատային միջազգային մրցաշարը մոտենում է ավարտին։
Այսօր կայացել են 7 տուրի պարտիաները։ Մրցաշարի միանձնյա առաջատար, ուկրաինացի Վիտալի Սիվուկը պարտվեց Աբհիմանյու Պուրանիկին և առաջին տեղը զիջեց հենց հնդիկ գրոսմայստերին, որն իր ակտիվում այժմ ունի 7 միավոր:
Առաջատարներին հետապնդող մեր շախմատիստ Արման Միքայելյանը հաղթեց իրանցի Արաշ Թահբազին, վաստակեց 6,5 միավոր և հավասարվեց ուկրաինացի գրոսմայստերին։ Նրանց հասավ նաև հնդիկ Ս․Լ․ Նարայանանը, որն այս տուրում պարտության մատնեց Դավիթ Շահինյանին։
Հենց այս չորս շախմատիստն էլ վերջին տուրում կվիճարկեն գլխավոր մրցանակը։
Հիշեցնենք, որ Yerevan Open-ի գլխավոր մրցաշարում մասնակցում են 10 երկրի 129 շախմատիստ-շախմատիստուհի։ Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 11 միլիոն դրամ: