կարևոր
430 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-21 23:31

Խաղարկային լիամետրաժ ֆիլմ-դրաման ժամանակակից գրող Նարինե Աբգարյանի ստեղծագործությունների առաջին էկրանավորումն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երկնքին ամենամոտն են ծերերն ու երեխաները, ծերերը որովհետեւ շուտով գնալու ժամն է, իսկ երեխաները, որովհետեւ նոր են եկել. հենց այս խոսքերն են հնչում «Զուլալի» ֆիլմում գլխավոր հերոսուհու կողմից:

Կայացել է Հայկ Օրդյանի «ԶՈԻԼԱԼԻ» ֆիլմի պրեմիերան: Խաղարկային լիամետրաժ ֆիլմ-դրաման ժամանակակից գրող Նարինե Աբգարյանի ստեղծագործությունների առաջին էկրանավորումն է:

Նարինե Աբգարյանի գրեթե բոլոր ստեղծագործություններն իր ծննդավայր Բերդի մասին են, եւ ֆիլմը նկարահանվել է հենց Տավուշի գրկում:

«Զուլալի» կերպարը մարմնավորում է դերասանուհի Հերմինե Ստեփանյանը: Ֆիլմում շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո կրկին հնչում է մանսուրյանական կինոերաժշտությունը, իսկ երաժշտությունը ծնվել է անմիջապես, երբ Մաեստրոն դիտել է առաջին պատկերները:

«ԶՈԻԼԱԼԻ» ֆիլմի հերոսներին բաժին է ընկել դաժան ճակատագիր եւ նկարագրվող ծանր իրադարձությունները նրանցից յուրաքանչյուրն ապրում է յուրովի:
Ֆիլմի փակ ցուցադրումից հետո կայացել է մամուլի ասուլիս:

Լիամետրաժ ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես կարող է ընտանեկան արժեքների հանդեպ հավատը իրական հրաշքներ գործել։

Մանրամասները՝ Թերեզա Հովհաննիսյանի տեսանյութում։