կարևոր
490 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-21 23:06

«Ալաշկերտ»-ը երրորդն անընդմեջ պարտությունն է կրում Կոնֆերենցիաների լիգայում

«Ալաշկերտ»-ը երրորդն անընդմեջ պարտությունն է կրում Կոնֆերենցիաների լիգայում

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակներում «Ալաշկերտ»-ը Երևանում ընդունեց ԼԱՍԿ-ին:

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում հյուրերն առավելություն ունեին: ԼԱՍԿ-ի կազմում 11 մետրանոց հարվածը չիրացրեց Մոնշեյնը, սակայն 4 րոպե անց հյուրերն առաջ անցան հաշվի մեջ:

Գոլն իր ակտիվում գրանցեց Հոնգ Հյուն-Սեոկը: Երկրորդ կեսում ԼԱՍԿ-ը խփեց նաև երկրորդ գնդակը: 68-րդ րոպեին գոլը խփեց Գոիգինգերը: Հանդիպման ավելացված 90+2 -րդ րոպեին հյուրերը երրորդ գնդակն ուղարկեցին երևանյան ակումբի դարպասը: «Ալաշկերտ»-ԼԱՍԿ` 0:3:

Հայաստանի չեմպիոնը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Կոնֆերենցիաների լիգայում և վերջինն է խմբում: Խմբի առաջատարները 7-ական միավորով «Մաքաբին»-ին և ԼԱՍԿ-ն են: