12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հետպատերազմյան Հայաստանում արտագաղթի ալիքը չի դադարում: Երկիրը այն իրավիճակում է, երբ անվտանգության հետ կապված անորոշությունը, թանկացումները, ապագայի նկատմամբ վստահության կորուստը բերել են արտագաղթի ցուցանիշների աճի: Ըստ պատահական հարցումների, կան մարդիկ, որոնք կմնան, երբ աշխատանքի խնդիր չլինի:
«Զվարթնոց» օդանավակայանի տրամադրած տվյալների համաձայն 2021 թվականի հունվարից սեպտեպտեմբեր ամիսներին՝ Զվարթնոց եւ Շիրակ օդանավակայններով ժամանել է 815,236 ուղեւոր, մեկնել՝ 889.739: Ընդհանուր ուղեվորահոսքը հասել է 1.704.975-ի:
Բնակչության շրջանում պարբերաբար իրականացվող հարցումներից հասկանում ենք միգրացիայի բացասական մնացորդը նվազման միտում ունի, այն շարունակվում է եւ հավանաբար դեռ տեւական ժամանակ կմնա բացասական տիրույթում: Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը նշել է, որ 2021թ վերջնական տվյալները կտրամադրվեն տարին ամփոփելուց հետո:
Քաղաքացիները նաեւ կարեվորում են արտաքին քաղաքական հարցերը, որոնք անորոշ վիճակում են, իսկ կեղծ խաղաղությունը իրենց վախեցնում է:
Թադեվոս Ավետիսյանը նշեց, որ մարդը ամեն հաջորդ օրվա գնաճի պատճառով ավելի վատ է ապրում քան նախորդ օրը:
Հայաստանի Հանրապետությունում ցանկացած դրական եւ բացասական բան իր ազդեցությունն է ունենում միգրացիոն ցուցանիշների վրա, բայց քանի որ երկիրը փոքր է խնդիրները՝ մեծ, յուրաքանչյուր արտագաղթած ընտանիքի հետ առաջինը մեծանում է անվտանգության խնդիրը :
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում։